Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, ուրբաթ հայտնել է նա իր թվիթերյան գրառման մեջ:

«Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի էլեկտրակայանի գրոհը եւ թույլ տա արտակարգ իրավիճակների ծառայությունների անարգել մուտքը»,- ասել է Ջոնսոնը:

Ջոնսոնի գրասենյակը հայտարարությունը տարածել է երկու առաջնորդների կոչից հետո, որում ասվում է, որ Միացյալ Թագավորությունը «կձեռնարկի ամեն ինչ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար»:

«Նախագահ Պուտինի անխոհեմ գործողություններն այժմ կարող են ուղիղ կերպով սպառնալ ամբողջ Եվրոպայի անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ջոնսոնը կձգտի առաջիկա ժամերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացմանը, որին Մեծ Բրիտանիան նախատեսում է բարձրացնել այդ հարցը Ռուսաստանի եւ իր գործընկերների հետ։