Գերմանիան նախկինի պես կախված է ռուսական հանածո վառելիքից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը, հաղորդում է DW-ը։

Նա դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքին։ «Ես դեմ հանդես չէի գա ռուսական հանածո վառելիքի ներկրման էմբարգոյին»,- ասել է նա։ «Մեզ անհրաժեշտ են այդ էներգակիրները՝ Գերմանիայում գների կայունությունը եւ էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար»,- հավելել է Հաբեքը։  

Նրա խոսքով՝ Գերմանիան «պետք է ազատվի» ռուսական գազի, ածխի եւ նավթի ներմուծումից։    

Փետրվարին Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը։

Սակայն Հաբեքն ասել է, որ Գերմանիան արդեն սկսել է զգալ այդ որոշումների հետեւանքները։ «Բոլոր ոլորտների վրա պատժամիջոցների եւ պատերազմի ազդեցությունն այնքան ուժեղ է, որ մենք կարող ենք վախենալ մեծ հետեւանքներից»,- ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ բոլոր հույսերը, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն այս տարվա վերջին կվերադառնա հետհամաճարակային մակարդակի, չեն արդարացել։ «Մենք հույս ունեինք, որ այս գարնանը կունենանք վերելք։ Բայց հիմա մենք կանգնած ենք պատերազմի հետեւանքների առջեւ»,- զգուշացրել է նա։ Հաբեքը կոչ է արել սպառողներին իրենց ներդրումն ունենալ՝  նվազեցնելով սպառումը։ «Եթե ցանկանում եք մի փոքր վնասել Պուտինին, ապա խնայեք էներգիան»,- ասել է նա։