Կիրգիզիայի կառավարությունը հրաժարական է տվել։ Ինչպես հայտնել են այդ երկրի կառավարության աշխատակազմից, իր հրաժարականի մասին Իգոր Չուդինովը հայտարարել է Կուրմանբեկ Բաքիեւի մասնակցությամբ կառավարության նիստում։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Կուրմանբեկ Բաքիեւն իր հերթին տեղեկացրել է, որ նոր վարչապետի թեկնածությունն այսօր կքննարկվի կիրգիզական խորհրդարանի մեծամասնություն կազմող «Ակ-Ժոլ» կուսակցության քաղխորհրդի նիստում։




























