Ռուսաստանի ռազմական գործողության նպատակն ընդհանուր առմամբ կայանում է նրանում, որ հարեւան երկրից՝ Ուկրաինայից, էքզիստենցիալ վտանգ չտարածվի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքով՝ այդ սպառնալիքը կարող է ամենատարբեր կերպով արտահայտվել՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ միջուկային (հաշվի առնելով Զելենսկու հայտարարությունները), ե՛ւ տեղեկատվական, ե՛ւ գաղափարամշակութային, ե՛ւ տնտեսական:

«Հաշվի առնելով Ուկրաինայում բարգավաճող արմատական նացիոնալիզմը՝ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինայի իրավաքաղաքական կարգավիճակի, դրա վարչատարածքային կառուցվածքի հիմնովին փոփոխությանը՝ ի շահ փխրուն կոնֆեդերացիայի կենտրոնական կառավարության բավականին սահմանափակ լիազորությունների դեպքում, որն այդ պարագայում ունակ չի լինի ռազմական վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար:

Վերջին ութ տարիների ընթացքում բազմաթիվ դիվերսիաներն արդեն հանգեցրել են բավականին լուրջ հետեւանքների»,-նշել է քաղաքագետը:

Արեշեւը պարզաբանել է, որ փոփոխությունները, որոնք ցանկանում է գրանցել Ռուսաստանը, կապված են Ուկրաինայի իրավաքաղաքական ուրվագծի էվոլյուցիայի հետ: