Շենգավիթի դատարանում ընթացող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է մեկ օրով:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է Փաշինյանի եւ նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ այն անհիմն համարելով:
Պաշտպան Լուսինե Սահակյանը 5 րոպե ժամանակ է խնդրել՝ իր պաշտպանյալի հետ առանձին զրուցելու եւ հետագա մարտավարությունը ճշտելու համար, սակայն դատավորը մերժել է պաշտպանական կողմի խնդրանքը: Պաշտպանները, սակայն, համառել են, եւ Մնացական Մարտիրոսյանը 5 րոպեի փոխարեն մեկ ամբողջ օրով հետաձգել է նիստը: Այն կկայանա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի դեմ քր.գործ է հարուցվել ՀՀ Քր.օր-ի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 316 հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):




























