Ռուսական շուկայից դուրս գալը համեմատաբար անցավ կլիներ ԱՄՆ տեխնոլոգիական հսկաների համար, քանի որ նրանց շահույթը ՌԴ-ում չափազանց փոքր է։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Politico-ն։
Ըստ վերլուծաբանների՝ Apple-ը, Google-ը, Meta-ն եւ Netflix-ն ընդհանուր առմամբ կկորցնեն իրենց բազմամիլիարդանոց եկամտի մոտ 1-2 տոկոսը, նույնիսկ եթե բոլոր ծառայությունները դուրս բերեն ռուսական շուկայից:
Միեւնույն ժամանակ, Amazon-ի ներկայությունը ռուսական շուկայում մնում է միայն տվյալների պահպանման ամպային ծառայությունների տեսքով:
Հրապարակման մեջ նշվում է, որ տեխնոլոգիական ընկերությունների համար այս իրավիճակում շատ ավելի հեշտ կլինի, քան այլ ոլորտների ձեռնարկությունների համար։
«Այդպիսի տեխնոլոգիական ընկերությունների համար Ռուսաստանի Դաշնությունը փշրանքներ է սեղանի վրա՝ ամբողջ կարկանդակի համեմատ»,- պնդում է Wedbush ներդրումային ընկերության վերլուծաբան Դեն Իվը: Նրա խոսքով՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները պարզապես ամբողջությամբ կլքեն ռուսական շուկան, եթե կոնֆլիկտն Ուկրաինայում շարունակվի։





























