Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կոչ է արել անհապաղ ավելացնել նավթի եւ գազի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ծանր է խոսել այդ մասին, բայց մենք պետք է անհապաղ մեծացնենք նավթի եւ գազի արդյունահանումը: Արտակարգ ժամանակներն արտակարգ միջոցների դիմել պահանջում»,- գրել է Մասկը։

Նա նշել է, որ դա բացասաբար կանդրադառնա Tesla-ի վրա, սակայն կայուն էներգետիկ լուծումները պարզապես չեն կարող անմիջապես արձագանքել՝ Ռուսաստանից նավթի եւ գազի արտահանումը փոխհատուցելու համար։

Ավելի վաղ ԵՄ-ում հայտարարել էին, որ ձգտելու ե  արագ կրճատել  գազի մատակարարումները Ռուսաստանից: