Բելառուսի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Վլադիմիր Մակեյը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Ուկրաինայում ռուսական կողմի հատուկ ռազմական օպերացիայի հետ կապված իրավիճակը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հումանիտար միջանցքների բացման հարցերին՝ պատերազմական գոտիներից օտարերկրյա քաղաքացիների կամ Ուկրաինայի տարածքում ծանր իրավիճակում հայտնված քաղաքացիների տարհանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:





























