Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3033 նոր դեպք, ապաքինվել է 8118 վարակակիր, մահացել է 32 պացիենտ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով կառավարության stopcov.ge հատուկ կայքը։
Մարտի 4-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1365 նոր դեպք, ապաքինվել է 9790 պացիենտ, մահացել՝ 32-ը։
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում անցկացվել է 19 680 թեստ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531-ը ապաքինվել են, մահացել է 16 338 պացիենտ։
Այս պահի դրությամբ Վրաստանում վարակման 59 777 ակտիվ դեպք կա։
Նրանցից 2 600-ը բուժվում է հիվանդանոցներում։ Այս փուլում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 656 պացիենտ։
57 177 մարդ տնային պայմաններում է վիրուսից բուժվում։




























