Aeroflot Airlines ավիաընկերությունը մարտի 8-ից փակում է բոլոր միջազգային չվերթները, դեպի Մինսկ թռիչքներից բացի, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Միջազգային ուղղությունների չեղարկումը վերաբերում է նաեւ «Ռոսիա» եւ «Ավրորա» ավիաընկերությունների թռիչքներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աերոֆլոտ»-ը կշարունակի ամբողջ ծավալով թռիչքներ իրականացնել Ռուսաստանի ներսում երթուղային ցանցով, երկրի հարավային քաղաքներ թռիչքների ժամանակավոր սահմանափակումներից բացի: Շարունակվում են նաեւ թռիչքները դեպի Մինսկ եւ հակառակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 6-ից «Աերոֆլոտ»-ը կդադարի չվերթ ընդունել այն ուղեւորներին, ում հետադարձ թռիչքը նախատեսված էր մարտի 8-ից հետո։ Միայն մի ուղղությամբ տոմս ունեցողներին ընկերությունը կընդունի մինչեւ մարտի 8-ը։ Այն ուղեւորների համար, ովքեր չվերթերի դադարեցման պահին հայտնվել են արտասահմանում, ավիաընկերությունը կփորձի Ռուսաստան վերադարձ կազմակերպել:





























