Ռուսաստանի հնարավորությունները կբավարարեն Ուկրաինայում հատուկ գործողության առաջադրանքները ՌԴ ԶՈւ գործող ուժերով իրականացնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք բավականաչափ հնարավորություն եւ միջոցներ ունենք, որպեսզի պրոֆեսիոնալ բանակի ուժերով լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում ենք»,- ասել է Պուտինը ռուսական ավիաընկերությունների կին օդաչուների հետ հանդիպման ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել կամավորներին, ովքեր գալիս են զինկոմիսարիատներ՝ Ուկրաինա մեկնելու համար, շնորհակալություն է հայտնել հայրենասիրական մղման, աջակցելու ցանկության համար, սակայն նշել է, որ նրանց օգնությունը առայժմ չի պահանջվում։
«Ինչ վերաբերում է կամավորներին եւ այն երիտասարդներին, ովքեր գալիս են զինկոմիսարիատներ, մենք շնորհակալ ենք նրանց այս հայրենասիրական մղման, երկրին սատարելու, զինված ուժերին սատարելու ցանկության համար, բայց… նրանց օգնությունն առայժմ չի պահանջվում։ Համոզված եմ, որ չի էլ պահանջվի»,- ասել է Պուտինը նշված հանդիպման ժամանակ։





























