Nokia ընկերությունը հայտարարել է Nokia 9 սմարթֆոնի վաճառքի մոտավոր  ժամկետները։ Հեռախոսը կհայտնվի Nokia-ի տարբեր խանութներում այս տարվա երրորդ եռամսյակում, այս մասին գրում է Lenta.ru-ն։

Սարքավորման արժեքը 16 գիգաբայթ ներքին հիշողության տարբերակի համար կկազմի 23 990 ռուբլի, իսկ 64 գիգաբայթ հիշողությամբ սարքավորման արժեքը կկազմի 25 990 ռուբլի։ Nokia-ի կայքում կսկսեն սարքավորման նախնական պատվերների ստացումը։

Nokia 9-ը Nokia-ի առաջին սմարթֆոնն է MeeGo հարթակում, հիմնված Linux օպերացիոն համարգի վրա։ MeeGo-ի մշակման գործում մասնակցություն են ցուցաբերել Nokia եւ Intel ընկերությունները։ Սարքավորումը կօգտագործի գիգահերցանոց պրոցեսոր եւ ունի 3,9 դյույմանոց էկրան, Wi-Fi եւ GPS համակարգերով եւ NFC (Near Field Communication- Մոտակա հաղորդակցման ռադիոկապ) չիպով: