Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է ստորագրել։ Լուկաշենկոյի ստորագրած փաթեթը կազմակերպության քարտուղարություն է հասել հոկտեմբերի 20-ին։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցչին, փաստաթղթերի փաթեթի մեջ մտնում են ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վերաբերյալ համաձայնագիրը, ՀԱՊԿ-ի կազմի վերաբերյալ՝ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խորհրդի որոշումը եւ երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են բուն ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ եւ Միացյալ շտաբի հաստիքային կառուցվածքին. ՀԱՊԿ-ի քարտուղարության կառուցվածքի եւ կազմի, ինչպես նաեւ Միացյալ շտաբի կառուցվածքի ու լրացուցիչ գործառույթների մասին փաստաթղթերը։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Բելառուսի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերի փաթեթը հաստատվել է հուլիսի 14-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահների կողմից։




























