Լիբիացի դիվանագետների խումբը գրոհ է կազմակերպել Բուլղարիայում սեփական դեսպանատան վրա:
Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, նրանք ոչնչացրել են լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի լուսանկարներն ու արձանները, որից հետո շենքի վրայից հանել են դրոշն ու հայտարարել, որ դեսպանությունը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
Հաղորդվում է, որ հյուպատոսը նման ավերածությունների է դիմել այն բանից հետո, երբ Բուլղարիայի իշխանությունները հրաժարվել են նրան ընդունել որպես Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ: Իր հերթին Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նրան հայտարարել է անցանկալի անձ եւ պահանջել մեկ օրվա ընթացքում լքել երկիրը:




























