Համացանցում տեղադրվել է սիրիացի ընդդիմադիրների կողմից նկարահանված ոչ սովորական մի տեսահոլովակ: Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, այդ ֆիլմում գլխավոր դեր են խաղում իշխանափոխություն պահանջող զոմբիները: Տեսահոլովակն սկսվում է Դեյր ալ Զաուր քաղաքի գերեզմանատան համայնապատկերից, որի կենտրոնում նկատվում է պատանքի մեջ փաթաթված մեկի կերպարանքը, ում հրահանգով ննջեցյալները բարձրանում են շիրիմներից եւ վանկարկում` «Ննջեցյալները պահանջում են իշխանափոխություն»:

Հոլովակում նկարահանվել է նաեւ կենդանի մարդ, որի ձեռքին նույն պահանջով ցուցապաստառ կա:

Կինեմատոգրաֆիական այս գլուխգործոցի նպատակն ավելի շուտ հանրության ուշադրությունը հրավիրելն է այն բանին, որ Սիրիայում մարտից սկսված հակակառավարական հանրահավքների ցրման ժամանակ զոհվել է ավելի քան մեկուկես հազար մարդ: Այնպես որ, իշխանփոխության են սպասում նաեւ այն աշխարհում...