Վատիկանը հայտարարել է Իռլանդիայում իր դեսպանին հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ Դուբլինում հրապարկված պաշտոնական զեկույցում կաթոլիկ եկեղեցին մեղադրվում է հոգեւորականների շրջանում մանկապղծության դեպքերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ին, Վատիկանի ներկայացուցիչ Սիրո Բենեդետինին հայտարարել է, որ սա միայն պապական աթոռի առաջին քայլն է ի պատասխան զեկույցի շուրջ «չափազանց ուռճացված» աղմուկի: