ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է պայքարել միջազգային հանցավոր խմբավորումների հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարությունում, որը հրապարակվել է հուլիսի 25-ին, նա արդեն հայտարարել է որ պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուդզայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի եւ նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության դեմ:

Ինչպես գրում է «Վզգլյադը»` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Օբաման հայտարարել է. «Թեեւ այդ ռազմավարությունը նախատեսված է ԱՄՆ կառավարությանն օգնելու համար, այն նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հրավեր է»: