ԱՄՆ-ը Աֆղանստանից իր ռազմական կոնտինգենտի դուրս բերումից հետո այնտեղ մշտական ռազմաբազաներ չի կառուցի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին Քաբուլում հայտարարել է Աֆղանստանում ԱՄՆ նոր դեսպան Ռայան Կրոկերը: «Դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք Աֆղանստանը չենք օգտագործի  որպես հարեւան երկրների վրա մեր ազդեցությունը տարածելու հարթակ»,- ասել է նա: