«Ժամանակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2010թ. դեկտեմբերից ի վեր քաղաքական ասպարեզը թողնելուց հետո առաջին անգամ կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։ «Գագիկ Բեգլարյանը շարունակելու է մնալ ՀՀԿ անդամ եւ իր ուժերը ծառայեցնելու է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության օգտին։ Մեր աղբյուրը հայտնում է նաեւ, որ Գագիկ Բեգլարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ։ Վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել 15 օր առաջ»,-տեղեկացնում է թերթը։
«Ժամանակ». Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վերադառնում է քաղաքականություն
Հասանելի է
русский



























