«Երբ 20-30 հազար մարդ են հավաքում նախագահական պալատի դիմաց եւ վանկարկում՝ „Նախագահ մի զիջիր“, մեզ դա թվում է կատակերգություն կամ խեղկատակություն։ Մենք լուրջ ենք վերաբերվում դաշնակցությանը որպես քաղաքական ուժի, սակայն կարծում ենք, որ իրենք ինչ-որ գործարք են պատրաստում, ինչը թույլ չի տալիս մեզ վստահել եւ միանալ նրանց»,- հոկտեմբերի 20-ի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր, «Միացում» հասարակական նախաձեռնության համակարգող Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու «Միացումը» չի միանում ստորագրված արձանագրությունների դեմ իրականացվող Դաշնակցության ակցիաներին։
Խզմալյանը նաեւ նշեց, որ իրենց չի բավարարում իշխանություններին դաշնակցության ներկայացրած պահանջները։
«Եթե դաշնակների՝ արձանագրությունները վիժեցնելու ձեւերից մեկը Նախագահի հետ դրանք քննարկելն է եւ քննարկումների շարունակումը այդ վիճակով, ապա մենք դա սխալ ենք համարում։ Մենք բոլորվին այլ միջոց են առաջարկում իրավիճակը փոխելու համար»,- հավելեց կինոռեժիսորը։




























