«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայ ազգային կոնգրեսից իշխանության հետ բանակցությունների մասնակցող պատվիրակության որոշ անդամներ առաջարկել են օգոստոս ամսին հանդիպումներ չնշանակել, որ հանգիստ գնան արձակուրդ։
Այդ թեման, ըստ թերթի, այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվելու է։ Նրանք կարծում են, որ շտապելու բան չկա՝ օգոստոսի վերջին բոլորն արձակուրդից կգան, եւ բանակցությունները կշարունակվեն։ «Արտահերթ ընտրությունների հարցն էլ ոչ մի տեղ չի փախչում՝ հենց այն ժամանակ էլ կքննարկեն»,-գրում է թերթը։



























