Իսրայելական Ilan սրճարանների ցանցը շարունակում է բոյկոտել թուրքական սուրճը՝ դա համարելով Իսրայելի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վատացման համարժեք պատասխանը։ Ցանցի մերկետինգի տնօրեն Մայքլ Սթեգը հայտարարել է, որ սրճարանում որոշել են այլեւս չմատուցել թուրքական եղանակով պատրաստված սուրճ, քանի դեռ իրավիճակը չի հարթվել,- գրում է Y-Net-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսպես է Ilan-ը հակազդում «Ապահարզան» սերիալին, որը հեռարձակվում է թուրքական TRT հեռուստաալիքով։ Ֆիլմում ներկայացված են հակաիսրայելական բնույթի դրվագներ։