Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում տեղ-տեղ՝ բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն։ Քամին հյուսիսարեւմտյան՝ 3-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5 -7, վաղը ցերեկը՝ +2 +4 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -12 -17, ցերեկը՝ -2 -5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -12 -16, ցերեկը՝ -2 -5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -1 +2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -2 -5,
Լոռիում գիշերը՝ -11 -16, ցերեկը՝ -2 +2,
Տավուշում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +1 +5,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12 -17, ցերեկը՝ -3 -6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -2 +3,
Արարատում գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +3 +6,
Արմավիրում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +3 +5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -4 -6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +1 +3,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +1 +4,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -1 -3,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +1 +4:





























