Գումար աշխատող բանդաներ կան, որոնք ուղղակի քաղաքում լիքն են, վխտում են: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:
«Մալաթիա տոնավաճառը, որտեղ ամեն մեկն իր տան յուղի ծռված բանկան բերել գցել է փողոց ու կայանատեղի է կազմակերպում, գումար է ուզում: Կենտրոնում «Զովքի» դիմաց մարդը էլի տարբեր իրեր դնելով կայանատեղի է կազմակերպում ու դրանով քաղաքի տեքստն է նաեւ գցում: Եթե մենք չենք տեսնում, ոստիկանությունն էլ չի տեսնում եւ այդ հարցերը չեն լուծվում: Ես առաջարկում եմ՝ մի օր դուրս գանք էդ «կայանատեղիների» վայրերով շրջենք, հասկանան քաղաքում տիրող իրավիճակը:
Փաստորեն ստավկաներն էլ են բարձրացել, հասել են հազար դրամի: Էստեղ շատ վատ հոտ է գալիս, ոստիկանությունը պետք է դա տեսնի»,-ասաց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ հարցի լուծումը թվայնացումն է, որը թույլ կտա ավտոմատ կերպով ամեն բան կարգավորել:





























