Մենք այն քաղաքապետարանն ենք, որ 2 տարվա մեր քաղաքապետարանի իրվաբանական վարչության պետ չենք կարողացել նշանակել, եղել են ժպ-ներ: Այս մասին, յսօր՝ մարտի 15-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակին վերաբերող որոշման նախագծի քննարկման ժամանակ:

Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունը տարիներ շարունակ բղավում էր, որ Սերժ Սարգսյանն իր հագով Սահմանադրություն է կարել, տարոն Մարգարյանը ամեն ինչ վերցրել էր իր լիազորությունների տակ, ամեն ինչ քաղաքապետարանն է անում, վարչական շրջանների լիազորությունները զրոյացրել են. «Հիմա այդ մասին բղավող իշխանությունն այսօր վարչական շրջաններին սարքել է ԺԵԿ չասեմ, «բեսեդկաներ»: Եթե վարչական շրջաններից հանում ենք իրավաբանական բաժինները, մնացածն էլ նույն սկզբունքով կարող ենք բերել քաղաքապետարանի տակ, իսկ ժեկի պետերին, ներողություն, թաղապետերին ճանապարհենք տուն: Այս դեպքում ինչու չենք փակում մնացած բաժինները, թաղապետերին ուղարկենք տուն, դուք էլ Տարոն Մարգարյանի վերակուով ապրեք»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին. «Դուք վարչակլան շրջանների ղեկավարների հետ քննարկում ունեցե՞լ եք այս թեմայով: Եկեք ֆիքսենք, որ սրանով առնվազն 32 հոգու թողնում ենք անաշխատանք»:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ հարցը քննարկել են իրավաբանական վարչության պետերի հետ: Նա թվեր ներկայացրեց, որ տարեկան կտրվածքով շատ քիչ գործերով են զբաղվում վարչական շրջանների իրավաբանական բաժինները:

«Այսինքն մարդը գալիս է առավոտյան աշխատանքի, համակարգիչը միացնում է, ի՞նչ է անում»,-ասաց նա:

Նշենք, որ այս որոշումով վարչական շրջանների իրավաբանական բաժինները փակվում են, լիազորությունն անցնցում է քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը: Արդյունքում 32 հաստիք կրճատվում է, տարեկան խնայողությունը կազմում է 114 մլն դրամ: