«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, թե ամեն ինչ արվում է, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի։
«Մեկ ամիս անց, այսօր ժամը 18:00-ին ստացա ծանուցագիր, որ ժամը 14:30-ին տեղի է ունենալու Նարեկ Մանթաշյանի վերաքննիչ բողոքի (դատավոր Մնացական Հարությունյան) դատական նիստը: Գործընկերներս կփաստեն, որ կալանքի նիստերով օգնականները զանգով են լուծում նիստի հարցը: Սա ևս մեկ փաստարկ է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի: Հիշեցնեմ, որ կալանքի դեմ բողոքը տարվել է փետրվարի 10-ին»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։





























