ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արտակ Գաբրիելյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի այլ որոշումներով Կամո Գասպարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Սասուն Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։