Եվրոպական տիեզերական գործակալությունը կասեցրել է «Ռոսկոսմոս»-ի հետ «ExoMars» մարսագնաց առաքելությունը։ ESA-ն ավելի վաղ հայտարարել է, որ առաքելությունը «շատ քիչ հավանական է» ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդում է AP-ը:

Մարսագնացի հիմնական խնդիրն էր պարզել, թե արդյոք Մարսի վրա երբեւէ կյանք եղել է։

Արեգակի շուրջ համապատասխան ուղեծրերի պատճառով Մարսը Երկրից հեշտությամբ հասանելի է միայն երկու տարին մեկ: Մարսագնացությունը հետաձգվել է 2020-ից՝ կապված կորոնավիրուսի համավարակի եւ հավելյալ փորձարկումների անհրաժեշտության հետ։