Թուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է վրացի կնոջը բռնաբարելու փորձ կատարող երկու կասկածյալների, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, Վրաստանի քաղաքացի 40- ամյա վրացուհին Թուրքիայի քաղաքացիների տուն է գնացել բնակարանը հավաքելու նպատակով, որտեղ էլ նրան փորձել են բռնաբարել:
Կինն ընդդիմացել է, կոտրված բաժակով վիրավորել է իր վրա հարձակվողներին, այնուհետեւ ինքնասպանության նպատակով կտրել է իր երակները:
Հարձակվողները կնոջը խաբել են, թե տանում են հիվանդանոց, սակայն տարել են քաղաքից դուրս մի անտառ: Կինը հասկանալով, թե իրեն ուր են տանում, մեքենայից իրեն դուրս է նետել: Հարձակվողները մտածելով, որ նա մահացել է, հեռացել են:
Վրաստանի քաղաքացին տեղի բնակիչների օգնությամբ դիմել է ոստիկանությանը, նրանց փոխանցելով իրեն բռնաբարելու փորձ կատարողների մեքենայի համարանիշը:
Թուրքիայի ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է:




























