Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են միջազգային այդ կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաեւ մանրակրկիտ անդրադարձ են կատարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
Հանդիպմանը նաեւ մասնակցել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը:




























