Գարունը փոփոխությունների և նորացման ժամանակ է: Մարտի 8-ին Apple-ը ներկայացրեց միաժամանակ մի քանի նոր սարք, ընդ որում առաջատար iPhone-ը նոր գույն ստացավ՝Alpine Green (ալպիական կանաչ):

Ալպիական կանաչի երանգներով ներկայացված սմարթֆոններն աչքի են ընկնում ոչ միայն իրենց նրբագեղ դիզայնով, այլև ՝ առաջատար հատկանիշներով.

- Առջևի մասում ամրացված կերամիկական վահան

- հեղափոխական A15 Bionic չիպ

- 5G ընդլայնված հնարավորություններ

-  օպտիմիզացված տեսախցիկի համակարգեր կատարյալ լուսանկարներ և տեսանյութեր ստանալու համար

- մարտկոցի երկարատև աշխատանք

Այսօր iPhone 13-ը գերազանցում է վաճառքի ռեկորդները, ինչի մասին հայտարարվել էր 2022 թվականի մարտի 8-ի առցանց շնորհանդեսի ժամանակ, սակայն Apple-ն ունի ևս մեկ տպավորիչ նոր արտադրանք. iPhone SE 3-ը, որն առանձնանում է իր ներքին հզոր պարունակությամբ, դասական դիզայնով և մատչելի գնով։

Երրորդ սերնդի iPhone SE-ն, օրինակ, ունի A15 Bionic պրոցեսոր, որը նույնպես տեղադրված է iPhone 13-ում, իսկ պատյանը iPhone 8-ից է։ Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա պրոցեսորի շնորհիվ՝ լուսանկարահանումն ու տեսանկարահանումը հասցվել է գրեթե iPhone 13-ի մակարդակին՝ բացառությամբ որոշ առանձնահատկությունների

iPhone SE 3-ը Apple սմարթֆոնների շարքում բավական մատչելի արժեք ունի, 64 ԳԲ հիշողությամբ Phone SE 3-ի գինը Հայաստանում կազմում է 309900 դրամ: 

Պատրա՞ստ եք փոփոխությունների

Արդեն մարտի 18-ին Հայաստանում սկսվում են երկու կանաչ գույնի iPhone 13-ի և iPhone SE-ի սարքերի նախնական պատվերները։

Apple-ի բոլոր նոր ապրանքները հասանելի են Հայաստանի պաշտոնական վերավաճառողների խանութներում՝ Mobile Centre, Vega, ZigZag, Ucom, MTS, iSpace: