Երեւանում, այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 56/2 հասցեի մոտ տեղադրված բազալտե քարերին ու երկաթե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվաքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ականատեսները պատմել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։





























