Նորվեգիայի ոստիկանությունն սկսել է հրապարակել Անդերս Բրեյվիկի կողմից իրականացված ահաբեկչությունների զոհերի ցուցակները: Արդեն հրապարակվել է առաջին ցուցակը: Զոհերի անունները, տարիքն ու բնակության վայրը կհրապարակվեն Նորվեգիայի ոստիկանության եւ արդարադատության նախարարության կայքերում: Առաջին ցուցակում Ուտոյայի երիտասարդական ճամբարից մեկ երիտասարդ է եւ Օսլոյի պայթյունի երեք զոհ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Միաժամանակ` «Dagbladet» թերթն սկսել է հրապարակել զոհերի սեփական ցուցակը: Այն արդեն հրապարակել է Օսլոյի պայթյունի արդյունքում 5 զոհերի անունները, ինչպես նաեւ Ուտոյայում ահաբեկչությանը զոհ գնացածներից 30-ի անունները, նրանցից շատերը 20 տարեկան էլ չեն եղել:
Բրեյվիկի կրկնակի ահաբեկչություններին ընդհանուր առամամբ զոհ է գնացել 76 մարդ, որից ութը` Օսլոյում պայթյունի արդյունքում:




























