Լատվիայում 10-րդ գումարման Սեյմի ցրումից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ինչպես հաղորդում է «Mixnews»-ը, քվերակությունը նշանակված է սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ 10-րդ գումարման Սեյմի ցրման հարցը հանրաքվեի էր դրվել Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսի նախաձեռնությամբ: Հուլիսի 23-ին կայացած քվերակության ժամանակ 90 տոկոսը կողմ էին արտահայտվել ներկայիս գումարման Սեյմի լիազորությունների դադարեցմանը:




























