Ավստրալիայում արու կենգուրուն հարձակվել է 94-ամյա ծեր կնոջ վրա: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, կենդանին հարձակվել է Ֆիլիս Ջոնսոնի վրա, երբ նա դուրս է եկել այգի` կախելու լվացված սպիտակեղենը: Կենգուրուն մոտեցել է թոշակառույին, նրան գցել գետին եւ ետեւի թաթերով սկսել հարվածել: Տատիկին հաջողվել է մի կերպ տուն մտնել: Տանը գտնվող նրա որդին ոստիկանություն է կանչել, որոնց հաջողվել է որսալ կենգուրույին: Իսկ Ջոնսոնին հոսպիտալացրել են կապտուկներով եւ քերծվածքներով:
Նշվում է, որ կենգուրուները, որպես կանոն, մարդկանց վրա չեն հարձակվում, եւ հայտնի չէ, թե ինչ պատճառով է կենդանին հարձակվել ավստրալացի տատիկի վրա:




























