ԱՄՆ Բիրմինհեմ քաղաքի երդվյալների կոլեգիան հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրել Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովին` ապօրինի հրազենի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի նկատմամբ մահափորձի կազմակերպման փորձի համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայնը, 21-ամյա Կոդիրովը, որը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ նախագահի հասցեին սպառնալիքներով, ձերբակալվել է հուլիսի 13-ին` զենք գնելու ժամանակ:
2010թ. ուսանողական վիզայի անվավեր ճանաչվելուց հետո` ԱՄՆ-ում Կոդիրովն անլեգալ է բնակվել:




























