ՌԴ Բալթյան նավատորմի մոտ 10 ինքնաթիռներ մասնակցել են վարժանքների, որոնց ընթացքում պետական սահմանը խախտող պայմանական ռազմական ինքնաթիռների գրավում են մշակել, հայտնում է «Интерфакс-АВН»-ը՝ հղում անելով նավատորմի մամուլի ծառայությանը։

«Վարժանքներին մասնակցել է Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի մոտ տասը ինքնաթիռ։ Թռիչքներն իրականացվել են ինչպես ցերեկը, այնպես էլ օրվա մութ ժամերին»,- հայտնել է նավատորմի մամուլի ծառայությունը։

«Վարժանքների պլանի համաձայն՝ «Սու-27ՍՄ» հերթապահ ինքնաթիռները ահազանգով օդ են բարձրացել եւ ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության օդային սահմանը խախտած պայմանական հակառակորդի ռազմական ինքնաթիռները գրավելու։ Օդային մարտերի եւ հրթիռային ու հրետանային զենքերի եւ թնդանոթների պայմանական կիրառման ընթացքում օդային սահմանը խախտողները ոչնչացվել են»,- ասված է Բալթյան նավատորմի հաղորդագրության մեջ։

Զինվորականների խոսքով՝ որպես պայմանական հակառակորդ հանդես են եկել Բալթյան նավատորմի ծովային ավիացիայի խառը գնդի «Սու-30ՍՄ» ինքնաթիռները։

Շաբաթ օրը ավելի վաղ Բալթյան նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել էր «Կալիբր» թեւավոր հրթիռների պայմանական (էլեկտրոնային) արձակումներով օդանավերի վարժանքների մասին։

Բալթյան նավատորմը Ռուսաստանի ՌԾՈՒ օպերատիվ-ռազմավարական միավորումն է Բալթիկ ծովում։ Հիմնական հենակետերն են Բալթիյսկը (Կալինինգրադի մարզ) եւ Կրոնշտադտը (Լենինգրադի մարզ):

Վերջին տարիներին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կալինինգրադի մարզում զորախմբի ուժեղացման մասին՝ ի պատասխան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման։