Հոկտեմբերի 19-ին PKK-ի 34 քուրդ զինյալներ Հյուսիսային Իրաքի տարածքում հանձնվել են իրավապահներին եւ տեղափոխվել Թուրքիա։ Թուրքական իրավապահների հետաքննության արդյունքում սկզբից բաց թողեցին 29 հոգու՝ այդ թվում 4 երեխայի, իսկ ավելի ուշ դատարանը բացատրություններ ստանալով մնացյալ 5 հոգուց՝ նրանց եւս ազատ արձակեց։ Այսպիսով 34 հանձնված քուրդ զինյալները ազատության մեջ են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի խոսքերով՝ սպասվում է, որ եւս 100 հոգի կհանձնվեն։




























