«Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադառնալու են դեկտեմբերին, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, հանրապետականներն ամառային թեժ օրերին փորձում են ստանալ «դաբրոները»»,- գրում է «Հրապարակ»-ը՝ հավելելով. «Մեր աղբյուրների պատմելով՝ օրերս ՀՀԿ վերնախավը նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը:
Ս. Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավականին երիտասարդ կազմ է ունենալու: Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համադրված կլինի նոր դեմքերով: Նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների՝ չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաեւ ՀՀԿ երիտթեւից, ինչպես եւ անկուսակցական ջահելներ»:




























