Կենցաղային տեխնիկա եւ համակարգիչներ արտադրող LG Electronics-ը կդադարեցնի բոլոր մատակարարումները Ռուսաստան, հայտնում է Forbes-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

LG Electronics-ը չի պարզաբանել, թե ինչի հետ է կապված այս որոշումը։ Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք «կշարունակեն ուշադիր հետեւել իրավիճակի զարգացմանը» եւ «խորապես մտահոգված են բոլոր մարդկանց առողջությամբ եւ անվտանգությամբ»:

LG-ն հավատարիմ է մնում մարդասիրական օգնության ջանքերի աջակցությանը, նշել է արտադրողը: