Ռուսաստանի հայտարարությունն Ուկրաինայում հիպերձայնային հրթիռների օգտագործման մասին պատերազմի խթանն իրեն վերադարձնելու միջոց էր, բայց նոր սերնդի զենքը «բեկումնային պահ» չդարձավ, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Ուկրաինայում «Դաշույն» հիպերձայնային հրթիռների համալիրների առաջին մարտական կիրառության մասին, եւ չնայած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «չի հաստատել կամ վիճարկել» հարցը, թե արդյոք Ռուսաստանն օգտագործել է նման զենք, նա նախազգուշացրել է, որ «նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը մարտավարական փոփոխությունների  է ենթարկվում, ներառյալ հարձակումը քաղաքացիական անձանց դեմ»։

Ռուսաստանի կողմից հիպերձայնային զենքի օգտագործումը կնշանավորեր նրա գործողության կտրուկ թեժացում, որպեսզի ստիպի Ուկրաինային հրաժարվել Արեւմուտքի հետ մտերմանալու հույսերից, ասել է նա։

«Բայց ես դա չէի դիտարկի որպես խաղի փոփոխություն»,- ասել է Օսթինը CBS-ի հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ պատճառը, ինչի համար նա դիմում է այդ զինատեսակների օգտագործմանը, այն է, որ Ռուսաստանը փորձում է մի ինչ-որ խթան վերականգնել»,- ավելացրել է նա։ «Եվ նորից մենք տեսանք, թե ինչպես է նա հարձակվում քաղաքների եւ քաղաքացիական բնակչության վրա, (եւ) մենք սպասում ենք, որ դա շարունակվելու է»։