Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ մասին հայտնել է Անկախ ընտրական հանձնաժողովը։
Նշենք, որ ավելի շուտ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հանձնաժողովը, որը հետաքննում է Աֆղանստանի ընտրությունների օրինականությունը՝ պաշտոնապես հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների վերաբերյալ՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ,- հայտնում է ИТАР-ТАСС—ը։ Ավելի վաղ, անկախ հանձնաժողովը, վերլուծելով ընտրությունների արդյունքները, եկել է այն եզրակացության, որ Կարզայը ընտրությունների առաջին փուլում չի հավաքել ձայների 50 տոկոսը։
Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 7-ին։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, պետության գործող նախագահ Համիդ Կարզայը, այդ որոշումը օրինական է համարել։
«Այդ որոշումը իրավաբանորեն ճիշտ է եւ օրենսդրությանը համապատասխան, այն կուժեղացնի երկրի դեպի ժողովրդայնացում գնացող ճանապարհը»,-ասել է Կարզայը։




























