Աֆղանստանում հուլիսի 27-ին սպանվել է հյուսիսի խոշորագույն Քանդահար քաղաքի քաղաքապետ Գյուլյամ Հայդար Համիդին` մահապարտի կողմից իրեն պայթեցնելու հետեւանքով: Մահապարտը ռումբը թաքցրած է եղել չալմայի մեջ, հայտնում է Reuters-ը:
Համիդիի սպանությունը տեղի է ունեցել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր` Ահմեդ Վալի Քարզայի սպանությունից երկու շաբաթ անց: Ահմեդ Վալի Քարզայը Քանդահարի ամենաազդեցիկ մարդկանցից էր:




























