Օսլոյի կենտրոնական երկաթուղային կայարանում հայտնաբերված կասկածելի ճամպրուկի պատճառով երթեւեկությունը դադարեցվել է, մարդկանց այդ տարածքից շտապ տարհանում են, հայտնում է Reuters-ը։
Համաձայն նորվեգական NTB գործակալության հաղորդագրության՝ ճամպրուկը կայարանում թողել է անհայտ մի տղամարդ։
Տերմինալի տարածքում աշխատում են ոստիկաններն ու վարժեցրած շները։




























