Հայաստանում Բուլղարիայի դեսպանի մեքենան վթարի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին 1986 թ. ծնված Գոռ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի պողոտայի եւ Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի վարած «Նիսսան Իքսթրայլ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւոր, 24-ամյա Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 2 բուժմիավորում:

Կատարվում է նախաքննություն: