Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն հուլիսի 27-ին Բաթումիում հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորոսկիի հետ։

Նրանք քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները։ Նշվել է, որ Լեհաստանը եղել եւ մնում է Վրաստանի ակտիվ գործընկերը։

Հուլիսի 26-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր լեհ գործընկերոջ հետ զբոսնել է գիշերային Բաթումիում: Նա ինքն է հյուրին պատմել քաղաքի տեսարժան վայրերի մասին։

Կոմորովսկին Վրաստան էր ժամանել Ադրբեջանից։ Տարաշածրջանային այցի շրջանակներում հուլիսի 27-ին նախատեսվում է նաեւ նրա եւ նրա տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի այցը Երեւան։

Այցը կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։

Այցի ընթացքում Բրոնիսլավ Կոմորովսկին կհանդիպի Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Գարեգին Բ-ի հետ։

Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հանդիպումից հետո տեղի կունենա երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։