Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում հուլիսի 26-ին պատանի է խեղդվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հրամանատար Ա. Մանուկյանը եւ մեկ ջրային փրկարար:

Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնվել նույն գյուղի բնակիչ 16-ամյա Միքայել Պետրոսյանի դին: