Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին անսովոր ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 26-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում 29-ամյա Խաչատուր Վ.-ի վարած Mercedes Benz-300 մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է 39-ամյա Աշոտ Ա.-ի վարած «Տ 25» մակնիշի տրակտորին
Վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























