Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալու է Կոմունիստական կուսակցությունների միության-ԽՄԿԿ 34-րդ համագումարը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը NEWS.am-ին հայտնել է, որ թեեւ համագումարին մասնակցելու է նաեւ ադրբեջանական պատվիրակությունը, նրանց հետ առանձին հանդիպում նախատեսված չէ: Ի դեպ, Ադրբեջանի ԿԿ նախագահ Ռաուֆ Կուրբանովը հակառակն էր պնդել:

«Ոչ համագումարի օրակարգում, ոչ առանձին ծրագրով նման հանդիպում նախատեսված չէ, եւ ադրբեջանցի կոմունիստների հետ հայ-թուրքական հարաբերությունները չենք պատրաստվում քննարկել»,- ասել է Թովմասյանը:

Թովմասյանի խոսքերով, հայկական պատվիրակությունը բացի իրենից համագումարում ներկայացնելու է Կոմկուսի քաղկոմի առաջին քարտուղարը, Հրազդանի եւ Էջմիածնի շրջկոմների առաջին քարտուղարները եւ այլոք: