Հանրապետության տարածքում մարտի 24-ին մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում են կանխատեսում, տեղ-տեղ՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի 0 -2, վաղը ցերեկը՝ +3 +5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -4 +1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ 0 -3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +1 +4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 -4,

Լոռիում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ 0-3,

Տավուշում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -2 + 2,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1 + 5,

Արարատում գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 5 + 8,

Արմավիրում գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 4 + 7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ +4 +7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ 0 +4,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -2 +1,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +1 +6։